Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Վինիսիուսի հեռանալու դեպքում «Ռեալը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի աստղին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինիայի ծառայություններով, հայտնում է El Larguero-ն։

«Լոս բլանկոսն» ակումբի վինգեր Վինիսիուսի հեռանալու դեպքում մտադիր է ձեռք բերել փարզիյան գրանդի ֆուտբոլիստին։

Եթե Վինիսիուսը հրաժարվի երկարաձգել 2027թ. հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրը, ապա «արքայական» ակումբը նրա տրանսֆերի համար կպահանջի 100 միլիոն եվրո։

«Ռեալն» ուզում է 25-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ստացված գումարը ներդնել Վիտինիային ձեռք բերելու համար։

Բրազիլացին մադրիդյան գրանդում է 2018թ. հուլիսից, 346 խաղում խփել է 111 գոլ, կատարել 91 ասիստ։

Պորտուգալացի Վիտինիան ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 176 խաղում գրանցել է 24 գոլ ու 22 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Պաշտոնական. «Բանֆիլդն» ու Թոմաս Ադորյանը երկարաձգել են պայմանագիրը 📸

«Բանֆիլդն» ու կիսապաշտպան Թոմաս Ադորյանը երկարաձգել են պայմանագիրը, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի 2027թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։

24-ամյա ֆուտբոլիստն արգենտինական ակումբի սան է, որի կազմում 26 խաղում 1 գոլ ու 1 ասիստ է գրանցել։

Ադորյանը 2025թ. հունիսին նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` մասնակցելով 2 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Աֆրիկայի գավաթ. Մարոկկոն բաց թողեց հաղթանակը` չկարողանալով կոտրել Մալիի դիմադրությունը 🎥

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության A խմբի երկրորդ տուրում մրցաշարերի տանտեր Մարոկկոյի ազգային հավաքականը ոչ-ոքի (1:1) գրանցեց Մալիի թիմի հետ։

Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմը 45+5-րդ րոպեից` Բարհիմ Դիասի գոլից հետո, հաղթում էր 1:0 հաշվով, բայց մալիացիները 64-րդ րոպեին Լասին Սինայոկոյի ջանքերով խուսափեցին պարտությունից։

Մարոկկոն 4 միավորով խմբի առաջատարն է, Մալին 2 միավորով երկրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ՄՅՈՒ-ն Դորգուի հիասքանչ գոլի շնորհիվ հաղթեց «Նյուքասլին»🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։

«Կարմիր սատանաների» հաղթական գոլը 24-րդ րոպեին հիասքանչ հարվածով խփեց Պատրիկ Դորգուն։

Դանիացի ֆուտբոլիստը մանկունիական գրանդում հանդես է գալիս 2025թ. փետրվարից ու ակումբում դարպասի գրավմամբ աչքի ընկավ առաջին անգամ։

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 29 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Նյուքասլը» 23 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Տրանսֆերների համար պատմության մեջ ամենաշատ գումար ծախսած մարզիչները 📸

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է տրանսֆերների համար պատմության մեջ ամենաշատ գումար ծախսած մարզիչներին։

  1. Պեպ Գվարդիոլա – 2,51 միլիարդ եվրո (96 տրանսֆեր)
  2. Ժոզե Մոուրինիո – 1,99 միլիարդ եվրո (134)
  3. Կառլո Անչելոտի – 1,84 միլիարդ եվրո (126)
  4. Մասիմիլիանո Ալեգրի – 1,6 միլիարդ եվրո (126)
  5. Դիեգո Սիմեոնե – 1,55 միլիարդ եվրո (100)
  6. Անտոնիո Կոնտե – 1,38 միլիարդ եվրո (108)
  7. Մանուել Պելեգրինի – 1,32 միլիարդ եվրո (113)
  8. Ունայի Էմերի – 1,3 միլիարդ եվրո (100)
  9. Թոմաս Տուխել – 1,22 միլիարդ եվրո (73)
  10. Լուիս Էնրիկե – 1,22 միլիարդ եվրո (52)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Ռենե Իգիտան 30 տարի անց կրկնել է իր լեգենդար ցատկը 🎥

Հանրահայտ, նախկին դարպասապահ Ռենե Իգիտան օրեր առաջ կայացած բարեգործական խաղում կրկնել է իր լեգենդար ցատկը։

59-ամյա դարպասապահը Կոլումբիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարիո Յեպեսի հրաժեշտի խաղում հարվածներից մեկը հետ է մղել «կարիճ» տեսակի ցատկով։

Իգիտան Կոլումբիայի կազմում 30 տարի առաջ նման ցանկով գնդակը հետ էր մղել նաև Անգլիայի հավաքականի հետ 1995թ. սեպտեմբերի 6-ին կայացած ընկերական խաղում (0:0)։

Ռենե Իգիտան առավել հայտնի է կոլումբական «Ատլետիկո Նասիոնալի» և Կոլումբիայի հավաքականում ունեցած մրցելույթների շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Շոտլանդիան 41 տարի անց կարող է ունենալ նոր ու սենսացիոն չեմպիոն 📸

Շոտլանդիայում կարող է ընդհատվել «Սելթիկի» ու «Ռեյնջերսի»` 41 տարի ձգվող տպավորիչ հեգեմոնիան։

Պրեմիերշիփի 18-րդ տուրից հետո 41 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը «Հարթսն» է։

Էդինբուրգը ներկայացնող ակումբը 6 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցնող «Սելթիկից», որը, սակայն, մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Շոտլանդիայում 1985թ. ի վեր միայն «Սելթիկն» ու «Ռեյնջերսն» են երկրի չեմպիոն հռչակվել։

Վերջին ակումբը, որը, բացի «Ռեյնջերսից» ու «Սելթիկից», Շոտլանդիայի չեմպիոն է դարձել, 1985 թվականին եղել է «Աբերդինը»։

«Հարթսը» Շոտլանդիայի քառակի չեմպիոն է, բայց վերջին անգամ տիտղոսը նվաճել է հեռավոր 1960 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Աֆրիկայի գավաթ. Եգիպտոսը Սալահի գոլի շնորհիվ հաղթեց 10 ֆուտբոլիստով 🎥

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի երկրորդ տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին։

«Փարավոնների» հաղթական գոլը 45-րդ րոպեին խփել է թիմի ավագ և առաջատար, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։

Եգիպտոսցիները 45+2-րդ րոպեից` Մոհահեմդ Հանիի հեռացումցի հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։

Քանականան առավելություն ունեցող ՀԱՀ-ն ամբողջ երկրորդ խաղակեսում մեծ ճնշում էր գործադրում, բայց չկարողացավ փրկել հանդիպումը։

Հոսամ Հասանի գլխավորած թիմը երկրորդ հաղանակը տարավ, 6 միավորով B խմբի առաջին տեղում է` նվաճելով նաև 1/8 եզրափակիչի ուղեգիր։

ՀԱՀ-ը 3 միավորով երկրորդն է խմբում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով 📸

Լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է 146 հազար դոլարով, հայտնում է Matchday Football Auctions աճուրդային հարթակը։

Այդ մարզաշապիկով Մարադոնան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1984թ. եզրափակիչին։

Մարզաշապիկի գնորդի անունը չի բարձրաձայնվում։ Վճարված գումարը ռեկորդային է Մարդոնայի վառաճված մարզաշապիկների համար։ Գնորդը նաև վճարել է 23 տոկոս միջնորդավճար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025