Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Մեսիի ասիստների պենտա-տրիկը, Սուարեսի հեթ-տրիկը. Ինտեր Մայամին ջախջախիչ հաղթանակ տարավ🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» տանը 6:2 հաշվով ջախջախեց «Նյու-Յորք Ռեդ Բուլսին»։

Տանտերերի կազմից անհավանական հանդիպում անցկացրեց արգենտինացի հարձակվող Լեո Մեսին, ով դարձավ ասիստների պենտա-տրիկի հեղինակ` կատարելով 5 գոլային փոխանցում։ 36-ամյա հարձակվողը նաև մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։

Մեսին ՄԼՍ-ի կանոնավոր ընթացիկ առաջնությունում 8 խաղում խփել է 10 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Խերարդո Մարտինոյի թիմից փայլեց նաև մեկ այլ աստղային ֆուտբոլիստ` ուրուգվայցի Լուիս Սուարեսը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ ու կատարեց մեկ ասիստ։ 37-ամյա ֆուտբոլիստը 11 խաղում խփել է 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

«Ինտեր Մայամիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ նաև պարագվայցի կիսապաշտպան Մաթիաս Ռոխասը։

Հյուրերի գոլերը խփեցին Դանթե Վանզեյրն ու Էմիլ Ֆորսբերգը։

Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 24 միավոր և գլխավորում է Արևելյան գոտու մրցաշարային աղյուսակը։ «Նյու-Յորք Ռեդ Բուլսը», 17 միավորով, նույն գոտում 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հոլանդի անհավանական բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Վուլվզին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «քաղաքաբնակները» ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից անհավանական հանդիպում անցկացրեց Էրլինգ Հոլանդը, որը դարձավ պոկերի հեղինակ։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 25-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Սիթիից» մեկ գոլ էլ խփեց Խուլիան Ալվարեսը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Հի Չան Հվանը։

Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 82 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջնության առաջատարը 83 միավորով «Արսենալն» է, որը, մրցակցի համեմատ, մեկ հանդիպում շատ է անցկացրել։ «Վուլվզը», 46 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալ Մադրիդը 36-րդ անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»։

Այդ հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալը» անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար և առաջնության ավարտից 4 տուր առաջ 36-րդ անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն։

Նշենք, որ «արքայական» ակումբն ունի 87, երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիրոնան»` 74, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնան»` 73 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ժիրոնան թրիլերային հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ🎥

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» տնային խաղում ընդունեց «Բարսելոնային»։

Հանդիպումն անցավ անչափ համառ, հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «Ժիրոնայի» հաղթանակով` 4:2 հաշվով։

«Բարսելոնան» հանդիպման ընթացքում հաղթում էր նախ 1:0, ապա` 2:1, սակայն Միչելի թիմը երկրորդ կեսում, պարզապես, տպավորիչ ֆուտբոլ ցույց տվեց և կամային հաղթանակ տարավ։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստիան Պորտուգեզը, մեկական գոլ էլ խփեցին Արտյոմ Դովբիկն ու Միգել Գուտյերեսը։

Խավիի թիմից գոլերը խփեցին Անդրեաս Քրիստենսենն ու Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» վաստակեց 74 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ «Բարսելոնան» մնաց 73 միավորով և նահանջեց երրորդ տեղ։

Նշենք, որ այս հանդիպումից հետո «Ռեալ Մադրիդը» անհասանելի դարձավ մրցակիցների հանդեպ և 36-րդ անգամ նվաճեց Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Կադիսին և կես քայլով է հետ հերթական չեմպիոնությունից 🎥

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցեց «Կադիսի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը երկրորդ 45 րոպեների ընթացքում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

«Արքայական» ակումբի կազմից գոլերը խփեցին Բրահիմ Դիասը, Ջուդ Բելինգհեմն ու Խոսելուն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 87 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Բարսելոնան» ունի 73 միավոր, որն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և արտագնա խաղում կմրցի երրորդ տեղում ընթացող «Ժիրոնայի» դեմ։ Այդ խաղում «բլաուգրանայի» միավորների կորստի դեպքում «Ռեալը» 36-րդ անգամ կդառնա Իսպանիայի չեմպիոն։

«Կադիսը», 26 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արսենալը վստահ տեսք ունի` հաղթելով Բորնմութին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։

«Զինագործները» հերթական վստահ հանդիպումն անցկացրին` հաղթելով 3:0 հաշվով։

Լոնդոնյան ակումբի հաղթական գոլերը խփեցին Բուկայո Սական, Լեանդրո Տրոսարն ու Դեկլան Ռայսը։

«Արսենալը» վաստակեց 83 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» 79 միավոր։ «Քաղաքաբնակները», Միկել Արտետայի թիմի համեմատ, երկու հանդիպում քիչ են անցկացրել։ «Բորնմութը», 48 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահի գոլը ՉԼ կիսաեզրափակիչում 🎥

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «չորսի եզրափակիչը»։

Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում իսպանական «Պալմա Ֆուտզալը» համառ պայքարում 6-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային» և դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 4:4։

«Պալմայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուելրը, որը փոխարիման դուրս եկավ և 34-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը։

«Պալմա Ֆուտզալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցելու է «Բարսելոնայի» դեմ։ Կատալոնական ակումբը կիսաեզրափակիչում 5:4 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»։

3-րդ տեղի հանդիպումն ու եզրափակիչը կայանալու է մայիսի 5-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Գերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ»)

Պաշտպաններ – Ժերեմի Ֆրիմպոնգ, («Բայեր»), Ջոնաթան Տահ («Բայեր»), Վալդեմար Անտոն («Շտուտգարտ»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր»)

Կիսապաշտպաններ – Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գրանիտ Ջակա («Բայեր»), Ֆլորիան Վիրց («Բայեր»)

Հարձակվողներ – Սերու Գիրասի («Շտուտգարտ»), Հարի Քեյն («Բավարիա»), Վիկտոր Բոնիֆեյս («Բայեր»)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տեն Հագ. «ՄՅՈՒ-ն ամենամեծ կամ, հավանաբար, աշխարհի երկրորդ-երրորդ ակումբն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոսել է ակումբի ամբիցիաների մասին.

«Այս ակումբում պետք է խաղան միայն մեծանուն ֆուտբոլիստներ, քանի որ սպասելիքները շատ բարձր են։ «Մանչեսթեր Յունայթեդը» ամենամեծ կամ, հավանաբար, աշխարհի երկրորդ-երրորդ ակումբն։ Ակումբն աշխարհում ունի ամենամեծ ֆան-շարժումը, այդ պատճառով սպասելիքները միշտ մեծ են։

Յուրաքանչյուր ոք իր կարծիքն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց այստեղ պետք է խաղան միայն ամենաբարձրակարգ ֆուտբոլիստները։ Մեզնից միշտ հաղթանակներ են սպասում և այդ սպասելիքները հնարավոր է արդարացնել միայն այն դեպքում, երբ թիմում կան նման ֆուտբոլիստներ։

Անցնող 10 տարիներին, ցավոք, ակումբը չի կարողացել համալրվել այն ֆուտբոլիստներով, որոնց ցանկացել է»,- մեջբերում է Sky Sports-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023