Վերլուծություն
Մրցաշարային աղյուսակներ
«Բուդյո Գլիմտը» անսպասելի ջախջախիչ պարտություն է կրել Նորվեգիայի չեմպիոնից 🎥
Նորվեգիայի Էլիտսերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում «Բուդյո Գլիմտը» մրցակցի դաշտում 0:5 հաշվով անսպասելի ջախջախիչ պարտություն կրեց գործող չեմպիոն «Վիկինգից»։
Բյարտե Լունդե Արսհայմի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Սիմեն Կվիա Էգեսկոգը, մեկական գոլ խփեցին Պետեր Քրիստիանսենը, Քրիստոֆեր Ասկիլդսենը և Զլատկո Տրիպիչը։
«Վիկինգը» 9 միավորով երկրորդ տեղ է բարձրացել։ «Բուդյո Գլիմտը» երկու խաղում 3 միավոր է վաստակել ու 11-րդն է։
Հիշեցնենք, որ 2025թ. տարեվերջին Ստավանգեր քաղաքը ներկայացնող «Վիկինգը» 34 տարի անց դարձավ Նորվեգիայի չեմպիոն` 1 միավորով գերազանցելով հենց «Բուդյո Գլիմտին»։
«Բուդյո Գլիմտն» էլ սենսացիոն մրցելույթներ ունեցավ Չեմպիոնների լիգայում` հասնելով մինչև 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ՉԼ. «Ատլետիկո» – «Բարսա», «Լիվերպուլ» – ՊՍժ հանդիպումների մրցավարական անձնակազմերը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» և «Լիվերպուլ» – ՊՍԺ-ի դիմակայությունների պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը։
«Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» (առաջին խաղը` 2:0)
Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)։
Եզրային մրցավարներ – Նիկոլյա Դանո, Վիլի Դելաժո (երկուսն էլ` Ֆրանսիա)։
Տեսաօգնականներ – Ժերոմ Բրիզար, Վիլի Դելաժո (երկուսն էլ` Ֆրանսիա)։
Չորրորդ մրցավար – Մաթյո Վեռնիկ (Ֆրանսիա)։
«Լիվերպուլ» – ՊՍԺ (առաջին խաղը` 0:2)
Գլխավոր մրցավար – Մաուրիցիո Մարիանի (Իտալիա)։
Եզրային մրցավարներ – Դանիելե Բինդոնի, Ալբերտո Տեգոնի (երկուսն էլ` Իտալիա)։
Տեսաօգնականներ – Մարկո Դի Բելո, Ալեադնոր Դի Պաոլո (երկուսն էլ` Իտալիա)։
Չորրորդ մրցավար – Մատեո Մարկետի (Իտալիա)։
Հանդիպումները կկայանան ապրիլի 14-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
«Ինտերը» ֆանտաստիկ comeback-ով հաղթեց «Կոմոյի» դեմ թրիլերային խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթեց «Կոմոյին»։
Տանտերերը Ալեքս Վալյեի ու Նիկո Պասի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «ներաձուրին» հետագայում չորս գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը։
Միլանյան գրանդից դուբլ գրանցեցին Մարկուս Թյուրամն ու Դենզել Դումֆրիսը։ Հանդիպման վերջակետը «ջիալոբլուից» դրեց Լուկաս Դա Կունիան։
«Ներաձուրիի» կազմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 78-րդ րոպեին։
«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 75-ի` ամրապնդվելով առաջին տեղում։ Մոտակա հետապնդող «Նապոլին» 66 միավոր է վաստանել։ «Միլանն» ունի 63, ««Յուվենտուսը»` 60 միավոր։ «Կոմոն» էլ 58 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել շատ երկար դադարից հետո 🎥
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուռայի 13-րդ տուրում «Բարակաս Սենթրալը» 2:1 հաշվով մրցակցի դաշտում հաղթել է «Էստուդիանտես Ռիո Կուարտոյին»։
Հյուրերի երկրորդ գոլը 39-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում աչքի է ընկել առաջին անգամ։ Նրա նախորդ գոլից անցել էր 573 օր, որը գրանցել էր 2024թ. սեպտեմբերի 15-ին` «Խիմնասիա Լա Պլատայի» կազմում գրավելով «Տիգրեի» դարպասը։
«Բարակաս Սենթրալը» 19 միավորով B խմբում 6-րդ տեղ է բարձրացել։ «Էստուդիանտես Ռիո Կուատրոն» միայն 5 միավոր է վաստակել և նույն խմբում վերջինն է` 15-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
«Ման. Սիթին» շոկի ենթարկեց «Չելսիին»` հաղթելով խոշոր հաշվով 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում. աչքի ընկան Նիկո Օ’Ռայլին, Մարկ Գեհին ու Ժերեմի Դոկուն։
«Քաղաքաբնակները» 64 միավորով երկրորդ տեղում են։ «Մանչեսթեր Սիթին» առաջնության առաջատար «Արսենալից» հետ է արդեն 6 միավորով։ Հաջորդ տուրում կողմերը «Էթիհադ» ստադիոնում կմրցեն միմյանց դեմ։
Բացի դա, մանկունիական գրանդը, «զինագործների» համեմատ, նաև մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Չելսին» 48 միավորով 6-րդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
«Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտները` ըստ Goal-ի
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների լավագույն քսանյակը։
- Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)
- Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա)
- Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
- Լուիս Դիաս («Բավարիա», Կոլումբիա)
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
- Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ», Արգենտինա)
- Դեկլան Ռայս («Արսենալ», Անգլիա)
- Վիտինիա (ՊՍԺ, Պորտուգալիա)
- Վինիսիուս (««Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)
- Ռաֆինիա («Բարսելոնա», Բրազիլիա)
- Գաբրիել («Արսենալ», Բրազիլիա)
- Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան)
- Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
- Բրունու Ֆեռնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա)
- Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ)
- Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Պորտուգալիա)
- Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա)
- Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա)։
Նախորդ թարմացման համեմատ` ցանկում առաջին անգամ հայտնվել են Խուլիան Ալվարեսը, Խվիչա Կվարացխելիան, մրցանակի գործող դափնեկիր Ուսման Դեմբելեն, Կրիշտիանու Ռոնալդուն և Լաուտարո Մարտինեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ռոնալդուի 968-րդ գոլն ու «Ալ Նասրի» 16-րդ անընդմեջ հաղթանակը 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 28-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։
Հյուրերից 15-րդ րոպեին հաշիվը բացել է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 968-ի։
Ժորժե Զեշուի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Ժոաու Ֆելիքսը։
Էր Ռիյադը ներկայացնող ակումբը բոլոր մրցաշարերում տարել է 16-րդ անընդմեջ հաղթանակը։
«Ալ Նասրը» 73 միավորով առաջին տեղում է, «Ալ Ախդուդը»` 16 միավորով 15-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
«Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։
Մերսիսայդյան գրանդի հաղթական գոլերը խփեցին 17-ամյա վինգեր Ռիո Նգումոհան և Մոհամեդ Սալահը։
Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում նախորդ հաղթանակը տարել էր փետրվարի 28-ին` 28-րդ տուրում 5:2 հաշվով առավելության հասնելով «Վեսթ Հեմի» նկակտմամբ։
«Լիվերպուլը» 52 միավորով ամրապդնդցեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր պարգևող 5-րդ տեղում։ «Ֆուլհեմը» 44 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
«Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ պարտվեց «Սևիլիային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում հյուրընկալվելիս 1:2 պարտվեց «Սևիլիային»։
Անդալուզյան ակումբից գոլերը խփեցին Ակոր Ադամսն ու թիմի ավագ Նեմանյա Գուդելը։ «Ռոխիբլանկոսից» աչքի ընկավ Խավիեր Բոնարը։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը Լա լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։ Մադրիդյան գրանդը նախորդ տուրերում էլ զիջել էր «Ռեալին» (2:3) և «Բարսելոնային» (1:2)։
«Ատլետիկոն» 57 միավորով 4-րդ տեղում է։ «Սևիլիան» 34 միավորով բարձրացավ 15-րդ տեղ։
«Լոս կոլչոներոսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 14-ին` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում մրցելով «Բարսելոնայի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթել է 2:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026